News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող «Նաիրիտ» ՓԲԸ ներկա եւ նախկին աշխատակիցները այսօր՝ ապրիլի 17-ին, հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ սպասում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն կընդունի իրենց:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտ» ՓԲԸ հինգ աշխատակիցների հետ հանդիպմանը խոստացել էր աշխատավարձերի պարտքերի մարման ժամկետների մասին հստակ պատասխան տալ «Նաիրիտում» Համաշխարհային բանկի անցկացրած աուդիտի պատասխանը ստանալուց հետո՝ ապրիլի 17-ին:

Նաիրիտցիներին տեղեկացրել են, որ հանդիպումը տեղի կունենա ժամը 14:00-ին:

«Մենք այսօր մինչեւ ժամը 2-ը չենք աղմկելու, ոչ մի պաստառ չենք բարձրացնելու, լուռ սպասելու ենք վարչապետի պատասխանին: Ընդունելությունից հետո եթե պատասխանը դրական չեղավ, կշարունակենք բողոքի ցույցերը»,- NEWS.am-ին ասաց աշխատողներից Արա Կարեյանը:

Նշենք, որ նաիրիտցիները պահանջում են սահմանել իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ