News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակի հետեւանքով, որից վարակվել են նաեւ գյուղացիներ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված քաղաքացին դեռ բուժվում է եւ մեկ շաբաթ էլ կմնա այնտեղ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ հիվանդանոց տեղափոխված անձի ընտանիքի երկու անդամների մոտ եւս հայտնաբերվել է բրուցելոզ, կորոշվի՝ նրանց պետք է հոսպիտալացնել, թե բուժումը կարող են կազմակերպել ամբուլատոր կերպով: Լիանա Թորոսյանն ասաց, որ համատեղ աշխատանքներ են կատարում, երկու խումբ աշխատում է տեղում, պատրաստ են բոլոր թիրախավոր անձանցից, գանգատներ ունեցողներից անալիզ վերցնել, որպեսզի տեսնեն՝ նրանց մոտ առկա է բրուցելոզ, թե ոչ: ՊՈԱԿ-ը պատրաստ է այսօր 60 հոգուց անալիզ վերցնել:

Նշենք, որ բրուցելոզը մարդկանց եւ կենդաների համար ընդհանուր հիվանդություն է, մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանուց: Հիմնական ախտանիշներն են՝ ջերմություն, թուլություն, հոգնածություն, հոդացավեր, մկանացավեր, գիշերային քրտնարտադրություն: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից կոչ են անում Սոլակի բնակիչներին լինել առավել զգոն, նման ախտանիշների դեպքում անպայման դիմել բժշկի, համագործակցել պատկան մարմինների հետ, չթաքցնել հիվանդ կենդաներին, կաթնամթերքը օգտագործել դիետիկ մշակումից հետո, ուշադրություն դարձնել ախտահանման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաեւ գյուղի բնակիչներից մի քանիսին: Այս տեղեկությունը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Բադալ Սարգսյանը:

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Սոլակի բնակիչներից մեկը, ում մոտ հաստատվել է բրուցելոգ ախտորոշումը, տեղափոխվել է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ