News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

85 տարեկան հասակում երեկ՝ ապրիլի 16-ին, վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Լեւոնի Քեհեյանը: Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Նշենք, որ նրա 85-ամյակը լրացել էր  ապրիլի 9-ին: Ֆուտբոլային կարիերան Քեհեյանն անցկացրել է Երեւանի «Դինամոյում» ու «Սպարտակում»: Իր ավանդն է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդար հաղթանակում` լինելով գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի օգնականը:

Հարություն Քեհեյանը եղել է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի երկարամյա անփոփոխ տնօրենը: նա Երեւանի պատվավոր քաղաքացի էր:

Առայժմ հայտնի չէ՝ երբ կլինի հոգեհանգիստը եւ հուղարկավորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ