News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, հանդիսանալով հայաստանյան առաջատար օպերատորներից մեկը եւ ռուսաստանյան խոշորագույն «Ռոստելեկոմ» խմբի անդամ, ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1915-1923թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածման միջոցառումներին  ոչ միայն երկրի տարածքում, այլ Հայաստանի սահմաններից դուրս։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, մարտի 25-ից «Ռոստելեկոմի» գլխամասի ներքին ցանցում, որին մուտք ունեն ավելի քան 200,000 աշխատակիցներ ողջ ՌԴ տարածքից, տեղադրվել է տեղեկատվական բաններ եւ Հայոց Ցեղասպանության մասին պատմող նյութ։

Ներքին կայքը (պորտալը) կորպորատիվ տեղեկատվության, նորությունների, միջոցառումների մասին պատմող հարթակ է, ուր ընկերության աշխատակիցներն այցելում են ամեն օր։

Այստեղ տեղադրված նյութը մանրամասներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության, 100-ամյա տարելիցի եւ միջոցառումների, ՌԴ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի, տեղեկատվական կայքերի եւ հաշթեգերի մասին։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-նմեծապես կարեւորում է Հայաստանի սահմաններից դուրս մարդկանց իրազեկումը Հայոց ցեղասպանության մասին եւ շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ