Ապրիլի 15-ին, ժամը 23.15-ին, «աջ նախաբազկի դրսային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր դիմել 22-ամյա քաղաքացուհի, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է հեծանիվից վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ապրիլի 15-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 28-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նրան եւ տեղափոխել հիվանդանոց:
Ապրիլի 16-ին վարորդը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: