News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են գիշերային ակումբի մոտ հրազենի գործադրմամբ քաղաքացի Է.Ջաբուրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի մարտի 31-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երեւանի Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հրազենից կրակել են Ջաբուրյանի ուղղությամբ՝ պատճառելով որովայնային թափանցող խուլ հրազենային վնասվածք:

 Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է։ Քննիչը քրեական գործով որոշում է կայացրել նրան  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել  հետախուզում։

 Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու համար, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ