Այս տարվա մարտին ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել է 13 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, եւ կազմել օրական 9,32 մլն բարել, ինչը առավելագույն ցուցանիշն է սկսած 1973 թվականից: Նման տվյալներ է ներկայացված Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) զեկույցում:
ԱՄՆ-ում մարտին գազակոնդենսատի արտադրությունն աճել է 9,1 տոկոսով՝ հասնելով օրական 3,05 մլն բարելի, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ ՕՊԵԿ-ը կանխատեսում է, որ այս տարվա երկրորդ կեսին ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը կնվազի: