News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների հետ կապված՝ Հայաստանի ոստիկանությունն ուժեղացված ծառայողական ռեժիմի է անցել:

Ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսում ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել՝ միջոցառումների ընթացքում հասարակական կարգի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար:

Սամվել Հովհաննիսյանի խոսքով, ապրիլի 1-ից ոստիկանության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայողական ռեժիմի: Առաջին հերթին դա վերաբերում է պետական օբյեկտների պահպանությանը:

«Կարող եք նկատել, որ Երեւանում երեք կամուրջներն ուժեղացված ռեժիմով են պահպանցում, մայրաքաղաքում եւ մարզերում մեծացել է պարեկային խմբերի թիվը: Ապրիլի 5-ից շներով հերթապահություն է անցկացվում»,- նշեց Սամվել Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ