News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի վաստակը Ցեղասպանության ճանաչման հարցում թերագնահատված է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, որը ազգային հերոսի ծննդյան օրն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն՝ ամուսնու գերեզմանին:

«Այսօր հիշում են միայն 1960թ., հետո միանգամից թռնում 1990-ականներ, մնացածը մոռանում են: Հիշենք, որ առաջին անգամ ԽՍՀՄ-ում, նաեւ դրսի համար  երկրի ղեկավարը ելույթ ունեցավ եւ առաջին անգամ արտասանեց գենոցիդ բառը: 1975թ. էր ու նա առաջինն էր, որ արտասանեց: Ու առաջին անգամ ժողովրդի եւ ղեկավարության համատեղ երթ տեղի ունեցավ դեպի Ծիծեռնակաբերդ: Առաջին անգամ համայն հայության համար լռության րոպե հնչեց»,- ասաց տիկին Ռիման:

Կարեն Դեմիրճյանի այրին նշեց, որ անկախ ամեն ինչից,  իրենք Կարեն Դեմիրճյանի թանգարանում ցուցահանդես են նախաձեռնել Ցեղասպանության թեմայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ