News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին կգումարվի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նիստի օրակարգում առայժմ մեկ հարց է ընդգրկված՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարության ընդունումը: 

Փորձեցինք մեզ հասած տեղեկությունները ճշտել ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Նա նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն չունի, հենց ունենա, կտարածվի հաղորդագրություն:

Նշենք, որ հայտարարության լրամշակված տարբերակում, որն արդեն մտել է ՀՀ ԱԺ օրակարգ, հղում է արվում ՄԱԿ-ի եւ միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների ընդունած այն կոնվենցիաներին եւ օրենքներին, որոնցով դատապարտվում են 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը: Հայտարարության լրամշակված նախագծին միացել են Աժ բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ