News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է ապրիլի 27-ին «Նաիրիտի» բոլոր աշխատակիցներին վճարել մեկ ամսվա աշխատավարձը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասացին «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք մասնակցել էին վարչապետի հետ հանդիպմանը։

«Վարչապետը խոստացել է, որ ամեն ինչ կանի, որ նրանք, որոնք այլեւս չեն աշխատում, գոնե 2 ամիսը մեկ աշխատավարձ ստանան, սակայն հնարավորության կփորձեն ամեն ամիս աշխատավարձ տալ, մինչեւ պարտքի մարում»,- ասաց հանդիպմանը մասնակցած Հրաչիկ Թադեւոսյանը։

Նաիրիտցիները, սակայն, չեն հավատում վարչապետի խոստմանը եւ շարունակելու են բողոքել։

«Թող մինչեւ ապրիլի 24-ը լինի աշխատավարձը, թե չէ դրանից հետո այլեւս չեն տա մեր աշխատավարձերը»,-գոռում էին կառավարության դիմաց հավաքված նաիիտցիները։

Նշենք, որ այսօրվա հանդիպմանը մասնակցել են վարչապետը, գործարանի տնօրենը, էներգետիկայի նախարարը եւ «Նաիրիտի» 6 աշխատակիցներ։

Հանդիպմանը մասնակցած նաիրիտցիները նաեւ նշեցին, որ վարչապետը խնդրել է, որ մինչեւ մայիսի վերջ բողոքի ակցիաներ  չանեն, բայց իրենք չեն համաձայնվել։

Նաիրիտցիների հաջորդ ակցիան նախատեսվում է ապրիլի 27-ին՝ «Նաիրիտ» գործարանի մոտ, եթե խոստացված ժամկետում աշխատավարձերը չվճարեն։

Նշենք, որ նաիրիտցիները պահանջում են սահմանել իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ