News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը  եկող շաբաթ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունների ժամանակ կարող է 100 տարի կատարվածն իր անունով կոչել եւ օգտագործել ցեղասպանություն եզրը։ Այս մասին գրում է գերմանական Tagesspiegel պարբերականը։

Եթե նախագահը նման քայլ անի, դա ամոթալի հարված կլինի Գերմանիայի կառավարությանը, որը խուսափում է ցեղասպանություն բառից։ Սակայն  հենց կառավարական շրջանակներում ցեղասպանություն եզրից խուսափողների քննադատների քանակը գնալով աճում է, շարունակում է թերթը։

Կարտասանի՞ արդյոք Յոահիմ Գաուկը այդ բառը, որը իշխող կոալիցիան ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի հանդեպ ունեցած հարգանքից չի ցանկանում հիշատակել։ Արդեն շաբաթներ շարունակ խորհրդարանական ուժերը վիճում են 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը հստակ կերպով Ցեղասպանություն որակելու համար։

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիների հրավերով նախագահ Գաուկը ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթքին։ Դրա ավարտին նախագահը հանդես է գալու  կարճ ելույթով։ Միայն աղոթքին մասնակցելու նրա դրական պատասխանը իշխող կոալիցիայի համար պետք է հստակ ցուցում լինի առ այն, որ Գաուկը առանց դիվանագիտական այլեւայլությունների Ցեղասպանությունն իր անունով է կոչելու, եզրափակում է Tagesspiegel-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների...
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել (ուղիղ)
Ակցիայի մասնակիցները երթն սկսել են Կիևյան կամրջի սկզբնամասից եւ շարժվել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...
Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա. Ալեն Սիմոնյան
Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում…
Թուրքիայի ընդդիմադիր «DEM» կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Նշվում է, որ ներկա են գտնվել կուսակցության պատգամավորներ Օզգյուր Սաքին և Քեզբան Քոնուքչուն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների...
ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում անմար կրակի մոտ
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և փոխդեսպան Չիփ Լեյթինենը...
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին…
Ամենաշատ