News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների օրերին՝ ապրիլի 22-24-ին, Երեւանում եւ Էջմիածնում ճանապարհային երթեւեկությունը սահմանափակ կլինի։

Ինչպես ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, հիմնական միջոցառումներից մեկը՝ ֆորումը, կսկսվի ապրիլի 22-ին Մարզահամերգային համալիրում։ Նույն օրը երեկոյան Էջմիածնում կսկսվի 1.5 մլն զոհերի սրբադասման արարողության նախապատրաստումը։ Սրբադասման արարողությունը կսկսվի ապրիլի 23-ին ժամը 17։00-ին Էջմիածնում։ Ցանկացողները կարող են ժամը 14։00-ին Բրազիլիայի հրապարակից տանող ավտոբուսներով մասնակցել արարողությանը։ Էջմիածնում մինչեւ ժամը 14։00-ը փակ է լինելու  միայն Արարատյան փողոցը։ Ժամը 14-ից փակ կլինի  նաեւ Մաշտոցի փողոցը։

Նույն օրը Երեւանի Հանրապետության հրապարակում կկայանա System of a Down-ի համերգը։ Մուտքը հրապարակ սահմանափակ է։

Ծիծեռնակաբերդ հուշահամալիր տանող ճանապարհները փակ կլինեն ապրիլի 23-ին՝ մոտավորապես ժամը 19։00-ին։ Քաղաքացիների համար ապրիլի 24-ի առավոտից մինչեւ ժամը 13։00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ է լինելու։ Այդ ժամանակահատվածում այնտեղ են լինելու պատվիրակությունները։ Ապրիլի 24-ին փակ կլինի նաեւ Կիեւյանից Բաղրամյան տանող անցուղին։

Ապրիլի 24-ին ՝ ժամը 20։15-ին, Հանրապետության հրապարակում կկայանա «Վերածնունդ» համերգ ակցիան, որից հետո ժամը 22։00-ին կմեկնարկի ջահերով երթը Ծիծեռնակաբերդ։ Համերգից հետո փողոցները բաց կլինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ