News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամն ամփոփեցին երիտասարդական ծրագրերի շուրջ համագործակցության արդյունքները, որի շրջանակում իրականացվել են երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ: Համագործակցության նպատակն էր նաեւ համախմբել տարբեր մասնագիտական խմբերի տաղանդավոր եւ ակտիվ երիտասարդներին՝ ներգրավելով նրանց ժամանակակից հասարակության ակտուալ սոցիալական խնդիրների  լուծման գործընթացում։

«Beeline-ը շարունակում է սոցիալական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են երիտասարդների զարգացմանը եւ նրանց համար նոր հեռանկարների ստեղծմանը: Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացված բազմաթիվ միջոցառումները ոչ միայն երիտասարդ մասնագետներին հնարավորություն ընձեռեցին ներկայացնել սեփական գաղափարները, այլ նաեւ դարձան նոր գաղափարների եւ լուծումների զարգացման հարթակ, որոնք հաջողությամբ կիրագործվեն` դարձնելով կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։         

Համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնագետների համայնքի ձեւավորման նպատակով կազմակերպվել են բաց քննարկումներ, որոնց մասնակցել է ավելի քան 400 երիտասարդ մասնագետ տարբեր բնագավառներից: Մասնավորապես, ծրագիրը ներառում է միջոցառումներ` ուղղված առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը, ինչպես նաեւ բժշկական եւ կենսաբանական մասնագիտացում ունեցող ուսանողների զարգացմանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են բաց քննարկումներ Ռուս-Հայկական Սլավոնական Համալսարանի` կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ: Քննարկումների արդյունքում հրատարակվել է ուսանողների կողմից ներկայացված զեկույցների ժողովածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ