News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկու կին ունեցող բրիտանացի Էնդրյու Օ’Քլիին բացահայտել են Facebook-ում տեսանյութի շնորհիվ, գրում է The Sun-ը:

Նրա առաջին կինը երկրորդի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ Օ'Քլին հայտնվել է Ice Bucket Challenge ակցիայի համար նկարահանված տեսանյութում:

Խաբեբան կեղծել է դատարանի որոշումը, որպեսզի մորն ու եղբորը համոզի, որ ինքն ամուսնալուծվել է առաջին կնոջից՝ Միշելից: Այսպիսով ոչ մի բան չկասկածող հարազատները մասնակցել են նրա երկրորդ հարսանիքին: Օ'Քլիի նոր ընտրյալը եղել է Ֆիլիպե անունով կինը, հաղորդում է The Telegraph-ը:

Իր առաջին կնոջը տղամարդը հայտարարել է, որ խաբեբայության ինչ-որ քրգործով ինքը հայտնվել է վկաների պաշտպանության ծրագրում, ուստի երկար ժամանակ բացակայելու է տնից:

Օ’Քլիի խաբեությունը բացահայտվել է 4 տարի անց, երբ բրիտանացին հայտնվել է Facebook-ում տարածված տեսանյութում: Տեսանյութը, որտեղ խոսվում է «քեռի Էնդրյուի եւ Ֆիլիպե մորաքույրի» մասին, տեսել է Միշելը: Խաբեբայի առաջին կինը գտել է նրա երկրորդ հարսանիքի լուսանկարները եւ դիմել ոստիկանություն, հաղորդում է Gazeta-ն:

Դատարանը Օ'Քլիին դատապարտել է 8 ամսվա ազատազրկման՝ երկու կին ունենալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ