News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհրդի նիստում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միաձայն բանաձեւ է ընդունվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։ 

10 տարի առաջ Ռայդ քաղաքի Խորհուրդը դարձավ Ավստրալիայի առաջին տեղական խորհուրդը, որը 1915-1923թթ. կատարվածը որակեց Ցեղասպանություն։ Այս տարի բանաձեւը ընդունվել է՝ նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցել 1.5 մլն զոհերի հիշատակին։  Բանաձեւի նախագիծը, ինչպես 10 տարի առաջ, այս անգամ նույնպես ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը։ Քննարկումների ժամանակ նիստերի դահլիճը լեփ-լեցուն է եղել։  Ռայդի հայկական  համայնքի շատ հայեր ելույթ են ունեցել՝ ընդգծելով այդ փաստաթղթի կարեւորությունը։

Դրանից զատ, ավստրալական մամուլը աննախադեպ  կերպով անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային։ The Australian-ը, The Sydney Morning Herald-ը, The Australian Financial Review-ը, SBS TV-ն եւ ABC TV-ն լայնորեն մեկնաբանել էին Հայոց ցեղասպանության թեման։

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը հայտարարել է, որ ողջունում է Ռայդ քաղաքի խորհրդ ընդունած բանաձեւը։

«Ռայդը հերթական անգամ ցուցադրեց Հայոց  ցեղասպանության հարցում իր ամուր բարոյական եւ սկզբունքային դիրքորոշումը ։ Ես շնորհակալ եմ Եդելյանին եւ Խորհրդի բոլոր անդամներին հատկապես 100-ամյակին ցուցաբերած հաստատուն եւ անփոփոխ աջակցության համար»,- հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ