News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տարրական դասարանների համար նախատեսված սննդի մեջ հարստացված ալյուր օգտագործելը վտանգավոր չի համարում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնաով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին։

«Որեւէ խնդիր այստեղ չկա, պետությունը դեռ 90-ականների սկզբից էր ընդունում հումանիտար սնունդը, եւ մենք բոլորս ուտում էինք այդ սնունդը, եւ չէինք մտածում՝ ինչ կա մեջը։ Մենք հետեւել ենք ծրագրի իրականացմանը եւ գիտենք, որ ոչ մի ժամկետանց սնունդ չկա։ Մենք մերժել ենք ժամկետանց եւ ժամկետին մոտ սննդի մատակարարումը, շատ ուշադիր ենք այդ հարցում»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ այժմ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացնում է Պարենի համաշխարհային ծրագիրը առողջապահության  նախարարության հետ միասին, սակայն այս ծրագիրը վերածվում է պետական ծրագրի։

«Շատ վայրերում արդեն իսկ այլ կերակուր է մատուցվում, եւ պետությունը իր վրա է վերցրել ծրագրի շարունակականությունը՝ հաստատելով ծրագիրը 3 մարզերում արդեն պետական բյուջեի հաշվին»,-նշեց նախարարը։

Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2014թ. Վայոց Ձորի մարզից: Մինչեւ 2021թ. այն կներառի հանրապետության բոլոր մարզերը, նաև Երևան քաղաքը: Ըստ անհրաժեշտ կալորիականության՝ օրվա ընթացքում երեխաներին անվճար կտրամադրվի 200 միլիգրամ կաթնամթերք կամ հյութ ու մեկ կտոր հացաբուլկեղեն:

Ծրագիրը կիրականացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ