News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն խանգարում Եվրամիության հետ երկրի հարաբերությունների առաջընթացին: Այս մասին ապրիլի 17-ին խորհրդարանում կայացած «Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին» թեմայով լսումներից հետո հայտարարեց Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով, ԵՄ-ն մտադիր է զարգացնել հարաբերություններն Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ. ոչ միայն Ասոցացման մասին Համաձայնագիր ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, այլեւ Հայաստանի, Ադրբեջանի ու, ինչու ոչ, Բելառուսի հետ: Եվրամիությունը մտադիր է շարունակել գործընկերությունը՝ անկախ այդ երկրների եվրաինտեգրման մակարդակից եւ այլ բլոկներում նրանց հնարավոր միջազգային պարտավորություններից: «Մենք ցանկանում ենք խուսափել բաժանարար գծերից»,- հավելեց ԵՄ դեսպանը:

Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը նախանշված է մայիսի 21-22-ին, Ռիգայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ