News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ապացուցել են, որ մարդկանց եւ շների միջեւ հորմոնալ մակարդակով կապ գոյություն ունի, որն ապահովում է օքսիտոցին հորմոնը։ Նույն այդ հորմոնը պատասխանատու է մոր եւ երեխայի միջեւ հուզական եւ ֆիզիոլոգիական կապի համար։ 

Գիտնականները երկու փորձարկություն են կատարել։ Առաջին փորձի ժամանակ շների տերերը 30 րոպե շարունակ իրենց կենդանիների հետ մնացել են նույն սենյակում, խաղացել եւ շփվել նրանց հետ, իսկ 2-րդ փորձարկության ընթացքում շների քթանցքների մեջ օքսիտոցին են ներարկել եւ ներս թողել սենյակ, որտեղ տիրոջից բացի եղել են նաեւ անծանոթ մարդիկ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու եւ շան շփման ընթացքում երկուսի գլխուղեղում էլ մեծանում է հորմոնի քանակը եւ շները տեսողական կոնտակտ են հաստատում տիրոջ հետ ավելի երկար, քան սովորաբար, հայտնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ