News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի բոլոր դպրոցներում Ցեղասպանության թեմայով բաց դասի անցկացումը համահայկական պատմական իրադարձություն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որն անձամբ էր այսօր դպրոցում վարում բաց դասը:

«Սա վերջին միջոցառումը չի լինելու դպրոցներում, դրանք շարունակվելու են նաեւ տարվա ընթացքում: Այսօր բաց դասի ընթացքում կխոսեմ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի նշանակության մասին եւ կպատասխանեմ աշակերտների հարցերին: Տարվա ընթացքում նախատեսվում են նաեւ այլ ժողովուրդների ցեղասպանություններին վերաբերող բաց դասերի անցկացում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ըստ նախարարի, պատմական փաստաթուղթ է:

«Նորագույն պատմության մեջ շատ քիչ են դեպքերը, երբ մենք ի վիճակի ենք եղել ստեղծել համաշխարհային բնույթի փաստաթուղթ՝ համազգային իղձերի, նպատակների եւ պահանջատիրության մասին: Երեւի թե միայն զուգահեռներ կարող ենք անցկացնել միայն անկախության հռչակագրի հետ, որը, սակայն, համահայկական չէ»,-ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ  հռչակագիրը կիրառական նշանակություն ունի եւ արդեն իսկ օգտագործվել է որպես իրավական եւ քաղաքական հիմք Ցեղասպանության մասին բանաձեւեր, հռչակագրեր ընդունելու համար:

Նախարարը իր ելույթից հետո նաեւ պատասխանեց դպրոցի բարձր դասարանցիների հարցերին, որոնք վերաբերում էին ցեղասպանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ