News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին եւ հետո» խորագրով միջազգային գիտաժողովը նվիրված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Ուրախ եմ, որ այսօր հայ կանայք հավաքվել են՝ համատեղ քննարկելու հայ կնոջ դերը Ցեղասպանության եւ նրան հաջորդած տարիներին: Բոլորիս քաջ հայտնի է, որ հայ կինը հայ ընտանիքի հիմնասյունն է, որի վրա կառուցվում է հայկականությունը: Հայ եկեղեցու, պետության, ընտանիքի եւ հայոց լեզվի կարեւորագույն սյուների հիմքում շաղախված է հայ կնոջ ինքնազոհությունը, նվիրումը եւ՛ Հայաստանում, եւ՛ աշխարհում: Ցավոք, սրտի հայ կինը կրել է հայոց պատմության ծանրագույն բեռը, անցել է պատմության տարբեր հանգրվաններով, եղեռնի տարիներին ամենամեծ սարսափներն ու տառապանքներն է տարել, դաջվել է ու մարտիրոսվել»:

Նախարարն առանձնացրել է հատկապես Զապել Եսայանին, ով հասավ մինչեւ Եվրոպայի խորհրդաժողով, կարողացավ իր ձայնը լսելի դարձնել, եւ Դիանա Աբգարին՝ Ճապոնիայում մեր առաջին հանրապետության հյուպատոսին, ով օգնեց փաստաթղթավորել հայ կանանց, գաղթականներին:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության   ատենապետուհի  Վիգի Մարաշլյանը.  «Կարծես երեկ էր, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին հայությունը՝ Հայաստանից մինչեւ Սփյուռքի հեռավոր անկյունները, միակամ ու միաբերան վերջ դրեց ողբ ու կոծին եւ տարավ իր արդար Դատը եկեղեցու դարպասից դեպի քաղաքական կրկես ո´չ որպես մարտիրոսացած ժողովուրդ, այլ որպես վերազարթնող ազգ՝ պատրաստ ամեն զոհողության, պատրաստ պայքարելու՝ որպես արդարության ու հատուցման պահանջատեր, մինչեւ վերջնական հաղթանակ»: 

Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց հայ կնոջ դերը ու նշեց, որ հայ կինն ինչպես անցյալում, այսուհետ նույնպես շարունակելու է հավատարիմ մնալ իր կոչմանը: Ստոկհոլմից իր ողջույնի խոսքը հղեց «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հեղինակ Սյուզան Խարդալյանը, որից հետո ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական, քաղաքական գործիչ Իշխանի (Նիկողայոս Պողոսյան) անունը կրող բարձը  նվիրեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանին (նշենք, որ «100 բարձ ապրելու համար» նախագծի շրջանակներում 100 բարձերը փոխանցվելու են Սփյուռքի մեր հայրենակիցներին):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ