News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օլիգարխները ուկրաինական պետականության թշնամիներն են։ Այս մասին Կիեւում դասախոսության ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների միջազգային խորհրդի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին։

«Օլիգարխները՝ որպես դաս, ուկրաինական պետականության թշնամիներն են։ Քանի որ օլիգարխի բնազդով նրանք համարում են, որ շրջակայքում բոլորը պետք է թույլ եւ անօգնական լինեն։ Օլիգարխները փող են վաստակում նրանով, որ մյուսները չեն վաստակում։

Ինչու՞ Լեհաստանում չկան օլիգարխներ։ Նույն այն պատճառով, թե ինչու այսօր Լեհաստանը մի քանի քայլ առաջ է Ուկրաինայից։ Հենց որ տնտեսությունը օլիգարխներ է ստեղծում, նա աղքատություն է ստեղծում։ Ապաօլիգարխացումը ուղղակիորեն կապ ունի ապաբյուրոկրատացման հետ։ Մեկ օլիգարխն իրենով վտանգ չի ներկայացնում։ Նա իր վնասակար ազդեցությունն է ունենում կոռումպացված պաշտոնյաների եւ տարբեր մակարդակի պատգամավորների միջոցով։ Պետք է կտրել կապը օլիգարխների եւ քաղաքական գործիչների, դատավորների, դատախազների միջեւ։ Դրանից հետո կարող եք նրանց հարկադրել վճարել հարկերը»,- նշել է Սահակաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ