News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոլոքոստի զոհերի ժառանգները դատի են տվել Ֆրանսիական ազգային երկաթուղիներ ընկերությանը (SNCF) ՝ մեղադրելով նրան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աուշվից եւ Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարներից կալանավորներ փոխադրելու համար։

Հայցվորները՝ ԱՄՆ մեկ եւ Ֆրանսիայի 2 քաղաքացի, դիմել են Չիկագոյի դատարան եւ ընկերությանը մեղադրում են միջազգային իրավունքերի ոտնահարման, ապօրինի հարստացման եւ գողացված ունեցվածքը յուրացնելու մեջ։

Նրանք նշել են, որ ցանկանում են, որ հայցը կոլեկտիվ համարվի, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել նաեւ պատերազմի ժամանակ այլ տեղահանվածների շահերը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Bloomberg-ը գրում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին SNCF-ը տեղահանումների դիմաց գումար էր ստանում։ Ընկերությունը փոխադրել է 75 հազար կալանավորների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ