News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սադամ Հուսեյնի մերձավոր համախոհ, երկրի նախկին փոխնախագահ Իզաթ Իբրահիմ Ադ Դուրին սպանվել է Իրաքում։ Այս մասին հաղորդում է SkyNews Arabiya-ն՝ վկայակոչելով Սալահ ադ Դին նահանգի ղեկավարին։

Նրա տեղեկություններով՝ նախկին փոխնախագահը զոհվել է Համրին շրջանում շիա աշխարհազորայինների աջակցությամբ Իրաքի բանակի կողմից իրականացված գործողությունների հետեւանքով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախկինում  նրա սպանության կամ ձերբակալության մասին սենսացիոն տեղեկություններ հաղորդվում էին, սակայն դրանք բոլորը հետագայում հերքվում էին, գրում է ՏԱՍՍ-ը։

Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմի  տապալումից հետո Ադ Դուրին անհետացել էր։ ԱՄՆ-ն  նրան ընդգրկել էր Իրաքի ամենահետախուզվող նախկին ղեկավարների ցուցակում։ Նրա գլխի համար 10 մլն դոլար էին խոստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ