News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The New York Times»-ի խմբագրական հոդվածը:

Հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը նշելու են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը, որը ներկայում լայնորեն ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Լայնորեն՝ այսինքն Թուրքիայի սահմաններից դուրս, որտեղ կառավարությունն ու թուրքերի մեծ մասը շարունակում են բուռն կերպով հարձակվել նրանց վրա, ովքեր խոսում են Ցեղասպանության մասին:

Երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայ զոհերի հիշատակին նվիրված կիրակնօրյա պատարագի ժամանակ օգտագործեց այդ եզրույթը, Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, իսկ պետնախարարը հայտարարեց, որ Պապն արգենտինացի է, իսկ «Արգենտինայում հայկական սփյուռքը վերահսկում է լրատվամիջոցներին ու բիզնեսը»: Իսկ չորեքշաբթի Եվրախորհրդարանի կողմից բանաձեւի ընդունումից առաջ, որը Թուրքիային կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը եւ հայերի հետ «իրական հաշտեցման» ձգտել, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կասեն եվրոպացիները, դա «մի ականջով կմտնի, մյուսով դուրս կգա»:

Հայերի համար, որոնց մեծ մասը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայկական սփյուռքն է ձեւավորում, 1.5 մլն զոհի հանգեցրած զանգվածային սպանությունների,մահվան երթերի եւ համակենտրոնացման ճամբարներում տառապանքների ճանաչման պահանջը գլոբալ առաքելություն է, որը տեւում է տասնամյակներ շարունակ: Չնայած Թուրքիան խոստովանել է, որ բազմաթիվ հայեր են զոհվել, Անկարայի՝ պատմության պաշտոնական վարկածը հետեւյալն է. դա ցավալի հատված էր ցավալի պատերազմի ընթացքում, այլ ոչ թե մի ամբողջ ժողովրդի կանխամտածված ոչնչացման փորձ կամ, այլ խոսքով ասած, ցեղասպանություն:

Սակայն պատմությունն այնպիսին է, որ Թուրքիան չի կարող դիմանալ գիտական փաստերի ծանրությանը, որոնք կասկած չեն թողնում, որ դա Առաջին աշխարհամարտից առաջ եւ հետո հայերի դեմ իրականացված արշավ էր: Որքան թուրքերը շարունակեն հրաժարվել ուսումնասիրել եւ ամբողջությամբ ճանաչել պատմությունը, այնքան ավելի մեծ վնաս կհասցվի Թուրքիայի միջազգային վարկանիշին:

Միացյալ Նահանգները չպետք է համակերպվի ժխտման այդ դիրքորոշման հետ: 2008 թվականի նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարեց. «Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Բայց, ինչպես եւ նրա նախորդները, դրանից հետո սկսեն խուսափել՝ ՆԱՏՕ-ում կարեւորագույն դաշնակցին չնեղացնելու համար:

Թուրքիայի հետ լավ հարաբերությունների պահպանումը կարեւոր է, սակայն Միացյալ Նահանգներն առնվազն պետք է միանա Եվրոպային եւ Հռոմի Պապին, որպեսզի Էրդողանին հստակ կերպով հասկացնի, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ոչ թե որեւէ մեկի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը, այլ 100 տարի առաջ տեղի ունեցածը ճանաչելուց հրաժարվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ