News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունն արդեն հսկայական թվով պատմաբաններ են ճանաչել: Ոչ միայն հայ, այլեւ աշխարհի բոլոր երկրներից: Այդ ողբերգության ապացույցներն անթիվ-անհամար են: Ամեն դեպքում, Թուրքիան չի ճանաչում այն: Դա նույնն է, եթե Գերմանիան չճանաչեր Շոան՝ Հոլոքոստը: Այս մասին իտալական Ansa գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հայկական ծագմամբ իտալացի գրող Անտոնիա Արսլանը, ով հայտնի է հետագայում էկրանավորված իր «Արտույտների ագարակը» վեպով:

«Հռոմի Պապի խոսքերը շատ բան են նշանակում: Ամենից առաջ այն պատճառով, որ ասվեցին Սուրբ Պետրոսի տաճարում: Իսկ ավելի վաղ՝ 2001 թվականին, այդ խոսքերն ասել է Հովհաննես Պողոս II-ը»,- հավելել է Արսլանը:

«Հենց այդ բառի պատճառով է Թուրքիան դուրս գալիս ափերից: Ամեն դեպքում, շատ կարեւոր է, որ դա անի հենց թուրքական կառավարությունը, քանի որ բազմաթիվ թուրքեր արդեն բացահայտորեն խոսում են այդ մասին»,- ընդգծել է գրողը: Միաժամանակ, նա Թուրքիայի եւ այդ երկրի ժողովրդի հանդեպ ատելության կոչ չի անում. «Դա հրաշալի երկիր է, որտեղ բազմաթիվ մտածող մարդիկ կան»:

2012 թվականին հրապարակված «Pro Armenia» գրքում, որի համահեղինակն Արսլանն է, ներկայացնում է հրեական մտավորականության վկայությունները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին արդեն դատապարտել են հայերի կոտորածը: «Ճանաչման ուղղությամբ քայլ անելն ամենեւին էլ դժվար չէ: Չէ՞ որ այժմյան կառավարությունը չի կազմակերպել այդ եղեռնը: Ցավոք, դա չեն ցանկանում անել՝ վախենալով տնտեսական հետեւանքներից: Սակայն, ամենայն հավանականությամբ, սեփականության մասին փաստաթղթեր քիչ հայերի մոտ են մնացել: Օրինակ՝ իմ ընտանիքն այն չի պահպանել: Չեմ կարծում, որ փոխհատուցումը շատ ծանր բեռ կլիներ թուրքական կառավարության համար: Սակայն մինչ գործը դրան հասնի, դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,-  ամփոփել է Անտոնիա Արսլանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ