News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի «Դակար» ռալլի-ռեյդում Չիլիի փուլը չի ներառվի: Մարաթոնը կանցկացվի միայն Պերուի, Բոլիվիայի եւ Արգենտինայի տարածքներով:

Ըստ Motor-ի, չիլիական փուլի չեղարկման մասին որոշումն ընդունվել է երկրում մի շարք տարերային աղետների պատճառով: Չիլիի հյուսիսային հատվածում ջրհեղեղներն անհնար են դարձրել ռալլի-ռեյդի անցկացումը: Տեղի իշխանություններն իրենց ուժերն ու ռեսուրսներն ուղղելու են աղետի հետեւանքների դեմ պայքարին, ինչի հետեւանքով չեն կարողանա ապահովել եւ վերահսկել լայնամասշտաբ մրցարշավը:

Չիլիում հույս ունեն, 2017 թվականին «Դակար»-ը կվերադառնա երկիր:

Մրցարշավի նոր երթուղին ներկայացվել է ապրիլի 16-ին Փարիզում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Ռալլի-ռեյդը կանցկացվի հաջորդ տարվա հունվարի 3-16-ը: Այն կմեկնարկի Պերուի մայրաքաղաք Լիմայից եւ կավարտվի Արգետինայի Ռոզարիո քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ