News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ եւ երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատում են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են կատարել բանկային հաշվի համալրում եւ վարկի մարում ինքնուրույն: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

Հիշեցնենք, որ բանկի «Թամանյան» մասնաճյուղը վերջերս տեղափոխվել էր նոր, ավելի ընդարձակ եւ հարմարավետ տարածք: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երեւան, Այգեստան 3, շ. 8/12, N5:

Մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM եւ IntelExpress դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում: Մասնաճյուղն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով` ապահովելով հաճախորդների սպասարկման արագությունը: Այսինքն ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպման, դրամական փոխանցման իրականացմամն կամ այլ գործարք կատարելու համար պետք է դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ