TechRax ալիքի բլոգերները որոշել են փորձարկել iPhone 6 եւ Samsung Galaxy S6 սմարթֆոնները։ Նրանք հեռախոսների վրա միացրել են վայրկյանաչափը եւ իջեցրել եռման ջրի մեջ, որպեսզի ստուգեն, թե որ հեռախոսը ավելի արագ կեփվի։
iPhone-ը դադարել է աշխատել 10 վայրկյան անց։ Իսկ Samsung-ը «եփվում էր» մոտ 1 րոպե։ 55 վայրկյան անց էկրանից անհետացել է վայրկայանաչափը եւ հայտնվել է գերտաքացման վտանգի ազդանշանը, գրում է RG-ն։