News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի: Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որեւէ իրավական հետեւանքներ չի առաջացնում եւ ընդամենը բառի գործածում է նշանակում: Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով եւ հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել: Եվ հետո՞: Հետո` ոչինչ էլ չի եղել: Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում եւ չի բացառվում, որ օգտագործի, թեեւ դա քիչ հավանական է: Բայց դարձյալ. ենթադրենք օգտագործեց «Ցեղասպանություն» բառը: Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»,- «168.am ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանն` անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխության հնարավորությանը:

Նրա համոզմամբ՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են իսրայելա-թուրքական հարաբերություններին, որոնք իրենց հերթին նման են երկու ամուսինների ճակատամարտերի, որոնք ընթանում են խոհանոցում` ափսեների աղմկոտ կոտրման պայմաններում եւ ավարտվում են ճաշի սեղանի մոտ, իսկ հետո` միեւնույն անկողնում: «ԱՄՆ-ում թուրքական լոբբին չափազանց հզոր է հիմա, իսկ հանրապետականները, որոնք այսօր վերահսկում են ողջ Կոնգրեսը` Թուրքիայի մոլի սիրահարներ են: Ամեն դեպքում այսօր Թուրքիան ահռելի կարեւորություն ունի ԱՄՆ-ի համար»,- ասել է Հայկ Ա. Մարտիրոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ