News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ֆիլադելֆիայի բնակիչ Ջոան Լանգբորդին վերադարձնել  10 հազվագյուտ ոսկյա դրամները, որոնք նրանից առգրավել էին 10 տարի առաջ։

Կնոջը ժառանգաբար բաժին հասած 10 մետաղադրամները գողացել էին,  իսկ այնուհետեւ՝ առգրավվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Սակայն Լանգբորդը վիճարկել էր այդ որոշումը, գրում է Reuters-ը։

Դրամները հատվել էին 1933թ. ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հրամանով, «կրկնակի արծիվներով»։ Դրամները հատվել էին 445.5 հազար նմուշով։ Նույն Ռուզվելտի հրամանով այդ դրամները հանվել էին շրջանառությունից բանկային խուճապից խուսափելու համար։ Դրամներն ուղարկվել էին ձուլման, սակայն դրանցից 10 հատը գողացել էին եւ վաճառել Ջոան Լանգբորդի հորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ