Փրկարար ծառայությունն ապրիլի 17-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 01 PO 015 և «Օպել» մակնիշի 34 MO 595 պետհամարանիշերով ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: