Եվրամիությունը Չինաստանից պահանջել է վերանայել 71-ամյա լրագրող Գաո Յույի գործը, որին դատապարտել էին 7 տարվա ազատազրկման պետական գաղտնիքը հրապարակելու համար։
«Մենք կոչ ենք անում անհապաղ կերպով, միջազգային նորմերին համապատասխան, վերանայել տիկին Յույի գործը»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Պեկինի դատարանը 71-ամյա լրագրող Գաո Յույին 7 տարվա ազատազրկման է դատապարտել կողմնակի կայքում Կոմունիստական կուսակցության ներքին փաստաթուղթը հրապարակելու համար։ Դատական փաստաթղթերում ասված է, որ կինը ապօրինի կերպով օտարերկրացիներին պետական գատնիքներ է հայտնել։