Ապրիլի 17-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 61-ամյա տղամարդ եւ հայտնել, որ ապրիլի 15-ին, ժամը 09.15-ին, Երեւանի Արգիշտիի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: