News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծնելիության մակարդակը նվազում է, եւ այդ միտումը շարունակական է։ Այս մասին ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։

Նրա խոսքով՝ սարերի հետեւում չէ այն օրը, երբ մեր երկրում մահացածների թիվը կգերազանցի նորածինների քանակը։ «Այսօր մենք դեռ դրական աճ նկատում ենք։ Ծնվածների քանակը 14 հազարով գերազանցում է մահացածների քանակը։ 5-10 տարվա ընթացքում իրավիճակը կփոխվի։ Միգրացիայի հաշվին կրճատվում է բնակչության ընդհանուր քանակը։ Ամեն տարի Հայաստանի բնակչության թիվը  1 տոկոսով պակասում է։  Կրճատվում է աշխատանքային  տարիքի մարդկանց թիվը, այսինքն՝ պակասում է աշխատանքային ռեսուրսը»,- նշեց Ռուբեն Եգանյանը։

Որպես խնդրի լուծում՝ ժողովրդագիր կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է խթանել Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, թեպետ դրա արդյունքը երաշխավորելը բարդ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ