News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Hitachi ընկերության նախկին տնօրեն, ՏՏ ոլորտում Հայաստանի  նախագահի մրցանակի դափնեկիր Ցուգիո Մակիմոտոն Հայաստանի մասին ճապոներեն գիրք է պատրաստում։ Այս  մասին ապրիլի 18-ին լրագրողներին հայտարարել է մրցանակի հանձնման կազմակերպչական հանձնաժողովի անդամ, Synopsys Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Մոտ ժամանակներս գիրքը լույս կտեսնի, իսկ հետո ամեն բան մեզնից է կախված՝ Հայաստանում կազմակերպել նրա շնորհանդեսը, թարգմանել այն հայերեն եւ անգլերեն։

Հիմա հանձնաժողովը ընտրում է հաջորդ մրցանակակրին։ Իհարկե, հասկանալի պատճառներով թեկնածուների անունները դեռ չի նշում։  Բանն այն է, որ հնարավոր մրցանակակիրները ՏՏ ոլորտի  համաշխարհային մասշտաբի դեմքեր են եւ իրենց այցերը 2-3 տարի առաջ են պլանավորում։ Իսկ մենք մրցանակակիրներին խնդրում ենք անպայման գալ Հայաստան»,- պարզաբանեց Synopsys Armenia-ի տնօրենը։

Հիշեցնենք, որ Ցուգիո Մակիմոտոն այս մրցանակին էր արժանացել 2013թ.։ Նա ժամանել էր Հայաստան եւ նրա խոսքով՝ իր հետ տարել էր հիանալի հիշողություններ։

Այս պահին 76-ամյա Մակիմոտոն ճապոնական Taiyo Nippon Sanso ընկերության ավագ խորհրդատուն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ