Ուկրաինայի պետական անվտանգության վարչության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Վալերի Գելետեյը առաջարկել է գերատեսչությունն անվանափոխել Գաղտնի ծառայություն։
«Ուկրաինայում սկսված ապակոմունիզացման ուղղության շրջանակներում տեղին կլիներ Ուկրաինայի պետանվտանգության վարչությունն անվանափոխել, քանի որ պետանվտանգություն բառն արդեն ՊԱԿ 9-րդ վարչությունից մնացած ժառանգություն է»,- գրել է Գելետեյը Facebook-ում՝ նշելով, որ այդ վարչությունը իրականացնում էր ժամանակակից ռուսական ԱԴԾ համանման գործառույթներ։