News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ագեան» սրահում կայացել է մամլո ասուլիս` նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը:

Մրցանակաբաշխության նպատակի, հնգամյա ձեռքբերումների և Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման թեմային են անդրադարձել բանախոսներ Վիգեն Սարգսյանը

(ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար), Հովիկ Մուսայելյանը (մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ), Ռալֆ Յիրիկյանը (ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն), Թոնի Մորոյանը («Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ), Արմէն Տէր Կիւրեղեանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ):

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի` 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսիզ գրուփ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

Անցյալ տարի ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, ով մրցանակը ստացել է Հայաստան կատարած այցի ընթացքում: Մի քանի օր առաջ, ՀՀ նախագահին նամակով դիմելով, պարոն Մացոլան պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար` Հայաստանի ամերիկյան համալսարանին:

Ի դեպ, ՀՀ նախագահի մրցանակակակիր Ցուգիո Մակիմոտոն Հայաստան այցելությունից հետո ցանկացել է մեր երկրի մասին տպավորություններով կիսվել իր հեղինակած գրքում, որը լույս կտեսնի մոտ ապագայում:

Մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ