News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայում Կատու պահողների միությունը պատմության մեջ առաջին անգամ տեղի 5 կատուներին հերոսի կոչում է շնորհել, գրում է Yle-ն։ Կենդանիները մարդկային կյանքեր են փրկել եւ օգնել են խուսափել լուրջ հիվանդություններից։

Առաջին հերոսը սովորական, ոչ ազնվացեղ մի կատու է՝ Սիմբա անունով։ Նրա տերը շաքարային դիաբետ ունի։ Մի անգամ կատուն, տիրոջը առավոտյան քնած գտնելով, սկսել է կծոտել եւ ճանկռել նրան, որպեսզի նա արթնանա եւ չափի արյան մեջ շաքարի մակարդակը։ Հետագայում պարզվել է, որ եթե կատուն օգնության չգար, նրա տերը կմահանար։

Իսկ շներին Ֆինլանդիայում հերոսի կոչում են տալիս արդեն մի քանի տարի, հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ