News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի կողմից Իրանին С-300 ԶՀՀ մատակարարելու նշանակությունը նվազեցրել է իր այն հայտարարությամբ, թե ինքը զարմացած է, որ Մոսկվան եւ Թեհրանը այսքան երկար ժամանակ այդ գործարքը չէին կնքել, գրում է CNN-ը։

Ամերիկյան իշխանությունների կողմից ամենահամապատասխան մեկնաբանությունը կարող էր լինել, թե «մենք չենք կարծում, որ դա օգտակար է»։ Հավանաբար, Սպիտակ տունը փորձում է վատ խաղալով հանդերձ պարզապես պահպանել դեմքը, քանի որ Իրանը, ռուսական С-300 ստանալով, էականորեն կուժեղացնի իր դիրքերը տարածաշրջանում, մեջբերում է CNN-ը ԱՄՆ հանրապետական եւ դեմոկրատական վարչակազմերի նախկին խորհրդական Ահարոն Դեւիդ Միլերի խոսքը։

ԱՄՆ-ը միակ պետությունը չէ, զգուշություն է ցուցաբերում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ գործարքին։ Մոսկվայի վաճառած զենիթահրթիռային համակարգը Թեհրանի հետ միջազգային գործարքների նախատիպը կդառնա, մեջբերում է CNN-ը նախկին իսրայելցի դիվանագետ Դան Արբելին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով հանել էր Իրանին С-300 ԶՀՀ մատակարարելու վրա դրված արգելքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ