News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական պահպանության գլխավոր վարչության արդեն նախկին պետ Ռոմիկ Մկրտումյանը այժմ հանգստանում է, զբաղվում տան գործերով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոմիկ Մկրտումյանն ասաց, որ աշխատանքի անցնելու առաջարկներ չկան, նախարարն է որոշողը, երբ կորոշի, այդ ժամանակ էլ կանցնի նոր աշխատանքի:

Նա նշեց, որ իր պաշտոնանկությունը չարաշահումների հետ կապելը բամբասանքների շարքից է: «Նախարարն է որոշում, ավելի լավերին նշանակում, ինչպես ճիշտ է գտել, այդպես էլ վարվել է»,-ասաց ՊՊՎ նախկին պետը:

Դիտարկմանը, թե Ձեր տեղակալ Վարդան Մինասյանը փաստորեն Ձեզնից լավն է, որ  նշանակել է պետ, Ռոմիկ Մկրտումյանը նշեց, որ նա նորմալ անձնավորություն է, երկար տարիներ աշխատել է իր հետ եւ կկարողանա ղեկավարել համակարգը:

Նա իր ապագա աշխատանքը պատկերացնում է ոստիկանական համակարգում,  բայց եթե պաշտոն էլ չտան, չի նեղանա: «Որոշողը մեր նախարարն է, ոնց կորոշի, այդպես էլ կլինի, նախարարը նշանակել է, նախարարն էլ  թողել կադրերի տակ»,-ասաց Ռոմիկ Մկրտումյանը: Թե ամեն դեպքում ինչ պատճառով են իրեն աշխատանքից ազատել, ՊՊՎ նախկին պետը պնդում է, թե ոչ մի պատճառ էլ չկա: Հարցին, թե առանց պատճառի մարդուն աշխատանքից հանում են, նա արձագանքեց. «Երեւի թերություններ եմ ունեցել»:

Նշենք. որ Ռոմիկ Մկրտումյանի պաշտոնանկության մասին տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցները գրում էին, ասում էին, թե նա արձակուրդից չի վերադառնա: Սակայն փաստորեն նա արձակուրդից վերադարձավ եւ դրանից հետո բավական ժամանակ աշխատեց: Ռոմիկ Մկրտումյանին աշխատանքից ազատել էին ապրիլի սկզբին, նրա փոխարեն նշանակել էին ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանին:

Տպել
Ամենաշատ