Տավուշի մարզի Իջեւան քաղաքում ապրիլի 18-ին ինքնասպանութուն է գործել նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության Այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի նախկին պետ, 57-ամյա Ռաֆիկ Ռուբենի Երիցյանը ինքնասպան է եղել իր անձնական, օրինական զենքով՝ «Մակարով» տեսակի ատրճանակով:
Նշենք, որ Ռաֆիկ Երիցյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում, կոչուոմվ փոխգնդապետ է, եղել է Տավուշի մարզային վարչության Հատուկ Կարեւագույն գործերով ավագ քննիչ: Հետո գնացել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այնուհետեւ վերադարձել եւ նշանակվել Այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի պետ: Այդտեղից ազատվել է մի 5 ամիս առաջ՝ թոշակի անցնելու պատճառով: