News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ֆրանսիական Կոլին դը Սիոն սրբավայրում օրերս ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանի նախաձեռնությամբ եւ Էջմիածնի քաղաքապետարանի մասնակցությամբ տեղադրվեց «Եղիցի լույս» խաչքարը:

Բացման արարողությանը մասնակցեցին Փարիզի ՀՅԴ ներկայացուցիչները եւ բազմաթիվ հայեր ոչ միայն Նանսի քաղաքից, այլեւ Փարիզից, Բեզանսոնից, Էպինալից եւ Լոնգվիից:

Խաչքարը օծեց Տեր Դիրայր Քելեջյանը:

Խաչքարի տեղադրման գործում մեծ ներդրում ունեն ֆրանսիացի հոգեւորականներ Ժան Փոլ Կլանը, հոգեւոր հայրեր Ալեքսանդրը եւ Փանոն:

Բացման հանդիսավոր արարողությանը ընթերցվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես նշված էր. «Հատկանշական է, որ խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցին, այլեւ Հայոց գրերի գյուտին՝ խորհրդանշելով մեր ազգին բնութագրող կարեւոր երկու խորհուրդներ՝ ունենալ պատմական անկորնչելի հիշողություն եւ ամենուր ծավալել նպատակամետ գործունեություն»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արթուր Ավետյանը՝ նշելով. «Ես կցանկանայի, որ այս խաչքարը՝ առաջին քրիստոնյա պետության` Հայաստանի, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման խորհրդանիշը դառնա, միեւնույն ժամանակ դառնա միավորող վայր ու գաղափար տեղի հայության համար»:

Իր հղած ողջույնի խոսքում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշել էր. «Մի քանի օրից լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ այս խորապատկերի վրա առավել կարեւոր է Ձեր հայրենասիրական ձեռնարկի նշանակությունը: Դա Հայրենիք-Սփյուռք կապի հավերժության հերթական ու փառավոր վկայություններից մեկն է, որը, վստահ ենք, շարւնակություն է ունենալու»:

Արարողությանը ներկա ՀՅԴ ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը եւս ողջունեց Նանսիի հայ համայնքի նախաձեռնությունն ու նկատեց. «Մեր պարտքն էր, որ մինչեւ այստեղ հասնեինք, որ մասնակցեինք այս նորաստեղծ համայնքի ողջունելի նախաձեռնությանը»:

Նշենք, որ Նանսիում հայկական կազմակերպված համայնք ձեւավորվեց 2011 թվականին՝ Արթուր Ավետյանի ջանքերով: Թեեւ Նանսիում չկա Հայ Առաքելական եկեղեցու շենք, այնուամենայնիվ Կաթոլիկական եկեղեցու շենքում մշտապես կազմակերպվում է պատարագ եւ անցկացվում են եկեղեցական այլ ծեսեր:

Ստեղծվեց ու մինչ օրս գործում է Մշակույթի տունը, որը զբաղվում է համայնքի կրթական ու մշակութային կյանքի կազակերպչական հարցերով: Կենտրոնի կիրակնօրյա հայկական դպրոցն ունի 60 սան:

2012 թվականին Ա.Ավետյանի ջանքերով հիմնվեց նաեւ Համազգային վարչությունն՝ իր կրթօջախով, որն իր մեծությամբ եւ պայմաններով գրեթե չի զիջում Մարսելի, Փարիզի, Լիոնի ու Վալանսի կրթօջախներին:

2013-ին Նանսիի ռադիոկայաններից մեկում՝ «Ռադիո Ֆաժեթ»-ում հեռարձակվում է նաեւ ռադիոհաղորդում՝ «Հայասա.ֆմ» կիրակնօրյա երկլեզու (հայերեն եւ ֆրանսերեն) ծրագիրը, որը պատրաստում եւ վարում են Մերինե Թադեւոսյանն ու Լուսինե Տերտերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է...
Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը. Նիկոլ Փաշինյան
Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն...
Այսօր պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Աֆեյան
«Ավրորա»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի կոչը՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը...
Ամենաշատ