News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Բելգիայի  մայրաքաղաք Բրյուսելում 1915թ. հայերի եւ այլ ազգերի ցեղասպանությունների 100-ամյակի կապակցությամբ երթ կընթանա։ Միջոցառման  կարգախոսն է «ժխտման 100 տարի. բավակա՛ն է։ Դատապարտենք ցեղասպանություն կատարած թուրքական պետությունը»։

Միջոցառման  կազմակերպիչ հանձնաժողովում են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Բելգիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակը համակարգող խորհուրդը, ինչպես նաեւ ասորիական, եզդիական, ալավիական եւ թուրքական կազմակերպություններ։ «Մենք պահանջում ենք ԵՄ կառույցների եւ անդամ պետությունների կողմից ճանաչել ցեղասպանությունը»,- նշել են նրանք։

Երթի կոչում մասնավորապես ասված է . «100 տարի առաջ Եվրոպայի հարավ-արեւելքում մեծ քաղաքակրթությունների երկիրը պղծվեց ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությամբ։ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան կառավարությունը Ստամբուլում սկսեց հայ մտավորականների եւ քաղաքական գործիչների ձերբակալությունը, ինչը դարձավ հայերի, ասորիների, արամեացիների, խալդերի, հրեաների, Պոնտոսի հույների եւ եզդիների  պարբերական ջարդերի սկիզբը, որի նպատակն էր ամբողջովին բնաջնջել ոչ իսլամական տարրը Անատոլիայում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ