Իսրայելի իշխանություններն իրավունք ունեն Իրանին ռուսական C-300 ԶՀՀ մատակարարումների դիմաց Ուկրաինային զենք մատակարարելու որոշում կայացնել, սակայն այդ ընտրությունը արդյունավետ չէ, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դա Իսրայելի ընտրությունն է։ Նա իրավասու է անել այն, ինչ նպատակահարմար է գտնում։ Կարծում եմ դա հակարդյունավետ է, եթե խոսքը մահաբեր զենքի մասին է։ Քանի որ դա միայն կհանգեցնի լրացուցիչ հակամարտությունների, մարդկային զոհերի, իսկ արդյունքը նույնը կմնա»,- հայտարարել է Պուտինը «Վեստի Սուբոտի»-ին տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Իրանին վաճառած ռուսական զենքը պաշտպանական բնույթ է կրում։