News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ Շիրակի մարզային վարչության, Արթիկի եւ Մուշի բաժինների ծառայողները ապրիլի 16-ին, ժամը 23.30-ին, Փոքր Մանթաշ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով, բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Արա Գ.-ին, 1986 թ. ծնված Գոռ Բ.-ին եւ 1983 թ. ծնված Էդգար Գ.-ին:

Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել եւ առգրավվել էր «K 6.92» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով:

Ապրիլի 17-ին, ժամը 01.00-ին, Էդգար Գ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում գտնվող եկեղեցու դիմացից իր ծանոթներ ոմն Հովոն, Ուդին եւ Գոռ Բ.-ն առեւանգել են իրեն, ծեծի ենթարկել եւ դեմքի մասում պատճառել վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովոն 1975 թ. ծնված Հովհաննես Թ.-ն է, իսկ Ուդին` 1974 թ. ծնված Ռուբեն Ս.-ն:

Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ռուբեն Ս.-ն, Գոռ Բ.-ն եւ Արա Գ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Ամենաշատ