News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի որոշմամբ, 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին պատկանող ավտոտնակի խուզարկությամբ հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ Պ. Սեւակի փողոցի թիվ 5 հասցեի մոտ կայանված, նրան պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից՝ 2 կաթոցիչ, թղթով փաթեթավորված դեղնականաչավուն զանգվածներ` ընդհանուրը` 18,77 գրամ:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքում խուզարկությամբ Նարեկ Ա.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 1 կաթոցիչ` դեղնականաչավուն զանգվածով:

Պարզվել է, որ նրա հետ Մարաշի բաժանմունք բերման ենթարկված, 1980 թ. ծնված Արամ Մ.-ն 2010 թ. փետրվարի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ