News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրու «Մոր եւ մանկան»հիվանդանոցում ապրիլի 14-ին մահացած  6 ամսական Նարե Դավթյանի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նյութեր են նախապատրաստվում մամուլի հրապարակումների հիման վրա:

Նշենք, որ մահացած փոքրիկի հարազատները հիվանդանոցի բժիշկներին են մեղադրում կատարվածի մեջ: Երեխայի հայրը՝ Արմեն Դավթյանը NEWS.am-ին պատմել էր, որ երեխան վատացել է ապրիլի 14-ի առավոտյան:

«Առավոտյան երեխան հազացել է, ինչ որ հազալուց բերանից փրփուր է  եկել, ինձի ձեն տվավ  կինս, ելանք, բերանը սրբեցինք ու բերեցինք հիվանդանոց, մայրն էլ հիվանդանոցում էդպես ներկայացրել է, բժիշկները երեւի մտածել են երեխայի մոտ էպիլեպսիա է ու էպիլեպսիայի դեմ են բուժել, բայց մենք ասեցինք, որ երեխայի մոտ էդ հիվանդությունը չկա, իրանք սխալ բուժում են նշանակել, դրա համար երեխան չի դիմացել ու սիրտը կանգնել է»,- ասել էր երեխայի հայրը:

Ըստ բժիշկների՝ փոքրիկը բնածին հիվանդություն է ունեցել՝ հիդրոցեֆալիա, ինչի հետեւանքով մահացել  է երեխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ