News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության Այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի նախկին պետ, փոխգնդապետ, 57-ամյա Ռաֆիկ Ռուբենի Երիցյանի ինքնասպանություն գործելու պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, աշխատանքից ազատվելուց հետո ունեցած ծանր հոգեբանական ապրումներն են: Մեր տեղեկություններով՝ Ռաֆիկ Երիցյանը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, Այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի պետի պաշտոնից ազատվելուց հետո դեպրեսիայի մեջ էր, մտերիմ շրջապատում անկեղծանում էր, թե այսուհետ ինչպես պետք է պահի իր ընտանիքին: Իջեւանում տարածված տեղեկությունների համաձայն՝ նա ունի լավ ընտանիք, երկու զավակ, ապրում էին հաշտ, խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Դեպքի օրը Ռաֆիկ Երիցյանը կնոջը ասել է, թե ճնշումը բարձր է, վերջինս թեյ է պատրաստել նրա համար եւ մինչ գնացել է լիմոն բերելու, տան բակում՝ ավտոտնակի դիմաց, նախկին պաշտոնյան  կրակել է ինքն իրեն: Հոր առողջական վիճակով մտահոգված են եղել նաեւ նրա զավակները, ում հայրը հանգստացրել է՝ ասելով, թե արդեն լավ է, գնացեք, քնեք:

Նշենք, որ Ռաֆիկ Երիցյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում, կոչումով փոխգնդապետ է, եղել է Տավուշի մարզային վարչության Հատուկ Կարեւագույն գործերով ավագ քննիչ: Հետո գնացել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այնուհետեւ վերադարձել եւ նշանակվել Այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի պետ: Այդտեղից ազատվել է մի 5 ամիս առաջ՝ թոշակի անցնելու պատճառով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում ապրիլի 18-ին՝  գիշերը,  ինքնասպանութուն է գործել նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության Այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի նախկին պետ, 57-ամյա Ռաֆիկ Ռուբեն Երիցյանը ինքնասպան է եղել իր անձնական, օրինական զենքով՝ «Մակարով» տեսակի ատրճանակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ամենաշատ