News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին որ կընտրի ամերիկացի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նշենք, որ ԱՄՆ նոր նախագահի ընտրությունները կկայանան 2016թ.։

«Մենք կաշխատենք ԱՄՆ ցանկացած նախագահի  հետ, ում էլ որ ընտրեն ամերիկացիները։ Ռուսաստանը համագործակցում է ոչ թե կոնկրետ ֆիզիկական անձի, այլ երկրի հետ»,- հայտարարել է Պուտինը՝ «Վեստի Սուբոտի»-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում է նա պաշտպանում։

Ռուս նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերում տարաձայնություններ կան։ Խոսքը մասնավորապես անվտանգության ոլորտում հակահրթիռային պաշտպանության  համակարգից միակողմանի կերպով դուրս գալն է, ինչպես նաեւ միջազգային օրակարգում քննարկման դրված որոշ թեմաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ